Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 17-18-ը Ժնևում․ Պեսկով

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը ևս  տեղի կունենա եռակողմ՝ ռուս-ամերիկա-ուկրաինական ձևաչափով՝ փետրվարի 17-18-ը Ժնևում»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Politico-ն ավելի վաղ գրել էր, որ ամերիկացի պաշտոնյաները կարծում են՝ առաջիկա բանակցություններում, հավանաբար, որոշակի առաջընթաց կգրանցվի։

Ուկրաինայի հարցով բանակցությունների նախորդ՝ երկրորդ փուլը տեղի էր ունեցել Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը։ Ռուսական պատվիրակությունն այն ժամանակ գլխավորել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

Ուկրաինան պատրաստվում է մասնակցել Ժնևում կայանալիք բանակցություններին, լրագրողներին հայտնել են նախագահի գրասենյակից, հաղորդում է BBC-ի Ուկրաինայում գտնվող թղթակիցը։

Նախագահի գրասենյակը հաստատել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 17-18-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի