Վարչապետն ընդունել է ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպանին

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրլողամիին։

Վարչապետը շնորհավորել է վերջինիս՝ դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով, և կարևորել Իրանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստան–Իրան հարաբերություններում առկա է աննախադեպ դինամիկա, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ երկու երկրները միմյանց կապվում են բնական շահերով։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Խալիլ Շիրլողամիի գործունեության ընթացքում կողմերին կհաջողվի համագործակցությունն էլ ավելի խորացնել և ընդլայնել բոլոր ոլորտներում։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետին փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները։ Խալիլ Շիրլողամին շեշտել է երկու ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերի փաստը, որի վրա էլ հիմնված է Հայաստանի և Իրանի միջև փոխվստահության բարձր մակարդակը։ Դեսպանի խոսքով՝ Իրանը ողջունում է խաղաղությանը միտված Հայաստանի վարչապետի քաղաքականությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին։ Խալիլ Շիրլողամին շեշտել է՝զարգացած Հայաստանը նախանշված է Իրանի ռազմավարական քաղաքականության հիմքում և իրենք առաջնորդվում են այդ սկզբունքով։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան–Իրան փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել համատեղ ծրագրերի ընթացքին։ Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում կողմերը կարևորել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, ինչը կարող է դառնալ ավելի լայն կապերի հաստատման մաս»,- ասված է հաղորդագրությունում։