Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն Վանաձորի համայնքապետարանում ենթադրյալ չարաշահումների դեպքով բաժնի պետի է ձերբակալել: Ի պատասխան Factor TV-ի հարցման՝ կոմիտեից հայտնում են. «ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Վանաձոր համայնքի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը»։ Այլ մանրամասներ այս պահին մեզ հայտնի չեն։ Արաքս Մամուլյան

