Հունգարիայի վարչապետը Ռուբիոյին բողոքել է Ուկրաինայից

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մամուլի ասուլիսում բողոքել է, որ Ուկրաինան միջամտում է Հունգարիայի ընտրություններին և ֆինանսավորում իր «Ֆիդես» կուսակցության հակառակորդներին, գրում է «Европейская правда»-ն։

Ըստ հունգարական Indexի՝  Օրբանը հայտարարել է, որ ուկրաինացիների համար միևնույն չեն ընտրությունների արդյունքները, «այդ պատճառով էլ որոշել են մասնակցել քարոզարշավին»։

«Մենք հենվում ենք առողջ բանականության վրա, ուստի սա չպետք է մեզ զարմացնի։ Ուկրաինայի նախագահը և Ուկրաինան ակտիվ մասնակիցներ կլինեն այս ընտրություններին, և մենք պետք է հաղթենք նրանց»,- ասել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը հավելել է, որ ուկրաինացիները «մասնակցում են քարոզարշավին իրենց ամբողջ ուժով և զենքով․ «Մենք գիտենք, որ նրանք ֆինանսավորում են մեր հակառակորդներին, և մենք գիտենք, թե ինչպես է դա տեղի ունենում»։

Հունվարի 27-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանին հանդիպման՝ կապված Կիևի կողմից երկրի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ընդդիմադիր «Տիսա» կուսակցության օգտին ազդելու ենթադրյալ փորձերի հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ աջակցել է Օրբանին ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։

Փետրվարի 19-ին Օրբանը նախատեսում է այցելել Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդին մասնակցելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի