Կաթողիկոսին կարող են ձերբակալել, եթե ՔՊ-ն հաղթի հունիսի 7-ին․ մեղադրանքի առաջադրումը կանխատեսելի էր․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 15:38
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
15.08.2026 | 14:53
ՊՆ-ում քննարկում են բանակում ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելումը
15.08.2026 | 14:00
Քեմբրիջի նախկին պրոֆեսոր Ջեյսոն Արդեյին մահացած են հայտնաբերել․ նա հեռացել էր համալսարանից գրագողության մեղադրանքներից հետո
15.08.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15.08.2026 | 13:34
Մեկ խաղափուլ է մնացել․ հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի Մ20 առաջնության առաջատար դիրքերի համար
15.08.2026 | 13:18
Առցանց խաղերից մինչև կիբեռբուլինգ ու անձնական տվյալների արտահոսք․ ՆԳՆ-ն ծնողներին հորդորում է զգոն լինել
15.08.2026 | 12:59
Վթար Վայոց ձորի մարզում․ տուժածը հոսպիտալացվել է
15.08.2026 | 12:45
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա
15.08.2026 | 12:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 12:13
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար
15.08.2026 | 11:58
Վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր ու մեքենաներ. ուժեղ քամու հետևանքները
15.08.2026 | 11:44
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև
15.08.2026 | 11:30
Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 11:12
65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի
Բոլորը

Քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը կարծում է, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ մեղադրանք առաջադրելը հակաեկեղեցական արշավի մաս է, և չի բացառում, որ ընտրություններից հետո իշխանությունը կարող է գնալ նաև նրա ձերբակալությանը։ Factor TV-ի հետ զրույցում նա այս գործընթացները որակեց կանխատեսելի։

«Հակաեկեղեցական արշավի հենց սկզբից հասկանալի էր ու կանխատեսելի էր, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ այդ քայլին՝ Կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցել, այնուհետև՝ ձերբակալել։ Մենք դա էլ կարող ենք տեսնել, բայց դա, իհարկե, ես կարծում եմ, կտեսնենք ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն վերարտադրվի որպես իշխանություն, որովհետև մինչև ընտրությունները չեմ կարծում՝ այդ քայլին գնան», – նշեց Սամսոնյանը՝ հավելելով, որ իշխանությունը զգում է հանրային դիմադրությունն ու իր ռեյտինգի անկումը։

Նրա խոսքով՝ մեղադրանքի բնույթը ցույց է տալիս իշխանության հայտարարությունների սնանկությունը. «Շատ ծիծաղելի է, երբ Կաթողիկոսի նկատմամբ աշխարհի բոլոր մահացու մեղքերն ու հանցանքները ուղղելուց հետո նրան մեղադրանք են առաջադրում ինչ-որ դատական գործին խոչընդոտելու համար։ Սա ցույց է տալիս, որ այն, ինչ խոսում, ներկայացնում ու հայտարարում է ՔՊ-ն, տակը բան չկա, փուչիկ է»։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ քաղաքական գործիչը նշում է, որ ընդդիմադիր ուժերի համար պետք է լինի հստակ առաջադրանք. «Ընդդիմության նվազագույն նպատակը, նվազագույն առաջադրանքը վատագույն դեպքում պետք է լինի, որպեսզի թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին հավաքել բացարձակ մեծամասնություն՝ 50+1»։

Սամսոնյանը նաև քննադատում է իշխանությանը նախկիններին քաղաքական դաշտում պահելու համար։ Նրա խոսքով, Փաշինյանը պետք է դեռ 2018-ին ստեղծեր այնպիսի իրավիճակ, որ օլիգարխները մոռանային քաղաքականության մասին, իսկ նախկին նախագահները լինեին քրեակատարողական հիմնարկում։ «Բայց ինքը պահեց այդ մարդկանց քաղաքականության մեջ, օգտագործեց որպես նախկիններ, որպես գործիք, որպեսզի ինքը նրանց ֆոնին վերարտադրվի, փչացրեց ամբողջ քաղաքական դաշտը, հետաձգեց նոր մարդկանց, նոր քաղաքական ուժերի մուտքը քաղաքական դաշտ, և հիմա ասում է՝ ժամանակն է, որպեսզի այդ մարդիկ դուրս շպրտվեն»։

Նա նաև նշեց, որ նախկին իշխանությունների վախի գործոնը մարդկանց մոտ թուլացել է, այդ իսկ պատճառով Փաշինյանը բացում է նոր թեմաներ՝ «կռիվ տալով եկեղեցու դեմ, հասարակությանը բաժանելով եվրոպամետների ու ռուսամետների, ագենտների ու գրանտակերների», քանի որ «նախկինների թեման մարվել է, չկա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան