IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Վճարովի բովանդակություն 

IDBank-ն արդեն ավելի մոտ է Կալիֆորնիայի մեր հայրենակիցներին: Բանկը Ներկայացուցչություն է բացել Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում:
IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ ներկայացուցչությունը կամուրջ կդառնա սփյուռքահայ մեր հայրենակիցների և IDBank-ի միջև: «Գտնվելով ԱՄՆ-ում՝ նրանք կարող են հեռավար դառնալ IDBank-ի հաճախորդ և օգտվել ծառայություններից, օրինակ՝ հաշիվ բացել, հիփոթեքային վարկ ձևակերպել, ներդնել ավանդ, և այս ամենը հնարավոր է Բանկի լիարժեք թվայնացման և աշխարհի ցանկացած կետից հասանելի լինելու շնորհիվ։ Ներկայացուցչություն բացելու մեր նպատակն է ԱՄՆ-ում գտնվող մեր պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել բանկի ընթացիկ և նոր պրոդուկտները, հաստատել և պահպանել մեր հաճախորդների հետ կապը», – ասել է Մհեր Աբրահամյանը։

IDBank-ի ներկայացուցչության հետ հաճախորդները կարող են կապ հաստատել հեռախոսով, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, իսկ հաճախորդ դառնալու և Բանկի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ կլինի այցելել IDBank-ի պաշտոնական կայք այս հղումով:

IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանի խոսքով՝ IDBank-ը շարունակաբար ներդրումներ է իրականացնում իր հաճախորդների հարմարավետությունն ու ֆինանսական պահանջները բավարարելու համար։ Մենք ուսումնասիրեցինք ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների պահանջները և եկանք եզրակացության, որ մեր IDBank-ի ծառայությունների մասին անհրաժեշտ է պատմել այստեղ՝ Կալիֆորնիայում, քանի որ մեր հայրենակիցներից շատերն, օրինակ, ուզում են Բանկի ֆինանսավորմամբ բնակարան գնել Հայաստանում, սակայն չգիտեն, թե ինչ պայմաններում են գործում կամ ինչպես կարող են դիմել։ Մեզ հետ կապվելով՝ նրանք կստանան առաջնային անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ հետագա քայլերն արդեն կարող են իրականացնել IDBank-ի կայքի միջոցով՝ հեռավար, ասել է Լիդա Սաֆարյանը:

IDBank-ի ներկայացուցչության հետ կարելի է կապվել +1-559-599-3333 հեռախոսահամարով: Ներկայացուցչությունը գտնվում է Գլենդել քաղաքի սրտում, և առաջնային զանգ զանգից հետո արդեն Ձեզ համար ըստ անհրաժեշտության կնշանակվի հանդիպում հենց գրասենյակում։
Այսպիսով, IDBank-ը, հայաստանյան ծավալուն գործունեությունից բացի, ընդլայնվում է նաև արտերկրում, ինչը համահունչ է ID Group ընկերությունների խմբի՝ միջազգային էքսպանսիայի ռազմավարությանը։

IDBank-ի ներկայացուցչությունը ԱՄՆ-ում չի տրամադրում բանկային ծառայություններ և չի իրականացնում հաճախորդների սպասարկում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ