Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին առաջին անգամ հանդիպել է իր առաջիկա մրցակցին՝ ռուսաստանցի Արսլանբեկ Մախմուդովին։ Կայացել է ասուլիս, որից հետո անցկացվել է նաև հայացքների մենամարտ։ Բռնցքամարտիկները ջերմ վերաբերմունք են ցուցաբերել միմյանց նկատմամբ։ Թայսոն Ֆյուրիի ու Արսլանբեկ Մախմուդովի մենամարտը կկայանա ապրիլի 11-ին Լոնդոնի «Տոտենհեմ» ստադիոնում, որը հյուրընկալում է 62,850 հանդիսական։ 37-ամյա …

