Բաքուն Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Լուրեր

17.11.2026 | 10:56
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում հրապարակվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավճիռը։ Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նիստին ներկա են եղել Վարդանյանը, նրա փաստաբանը, այսպես կոչված, «տուժողներ» և նրանց իրավահաջորդները, նրանց ներկայացուցիչները, մեղադրող կողմը, ինչպես նաև Ադրբեջանի պետությունը որպես տուժող ներկայացնող նախարարների կաբինետի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը։

Փետրվարի 10-ին կայացած դատավարության ժամանակ հայտարարվել էր դատա​​քննության ավարտի մասին, որից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։

Հավելենք, որ մեղադրող կողմը ցմահ ազատազրկում էր պահանջել։

Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, այլ ծանր հանցագործությունների մեջ։