Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարի պարային զույգերի պայքարում բրոնզե մեդալ են նվաճել Կանադան ներկայացնող Պայպեր Գիլեսը և Փոլ Պուարիեն։ 34-ամյա մարզուհին նշել է, որ երեք տարի առաջ, երբ իր օրգանիզմում հայտնաբերվել էր քաղցկեղ, չէր կարող անգամ երազել նման հաջողության մասին։ «Երեք տարի առաջ, երբ ինձ մոտ ախտորոշեցին ձվարանների …

