Դատախազությունը մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 11 հողամասերում արդեն իսկ ապամոնտաժվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված 20-ից ավելի շենք-շինություն։ Նշվում է նաև, որ բացի սա, դատարան հայցեր են ներկայացվել, ոորոնք վերաբերվում են ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ …

