Օրենքի վրա հիմնված աշխարհակարգը վերացել է. Մյունխենում մեկնարկել է Անվտանգության 62-րդ համաժողովը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մյունխենում աշխատանքն է սկսել 62-րդ միջազգային անվտանգության համաժողովը։ Հավաքին ներկա են պետությունների և կառավարությունների ռեկորդային թվով անդամներ․ ժամանել են ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև մոտ 100 երկրների պաշտպանության նախարարներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Տրանսատլանտյան հարաբերությունները պահանջում են ավելի ուժեղ Եվրոպա։ Եվրոպան պետք է վերելք ապրի։ Սակայն դա կարող է անել միայն այն դեպքում, եթե եվրոպական երկրները միասնական լինեն»,- համաժողովի բացմանն ասել է Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։

«Այս համաժողովն անցկացվում է «Կործանման գործընթացում» մռայլ կարգախոսի ներքո։ Սա նշանակում է, որ միջազգային կարգը, որը հիմնված էր օրենքի և կանոնների վրա, այժմ փլուզվում է»,- իր հերթին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Ըստ նրա՝ «այն այժմ գործնականում գոյություն չունի, այլևս գոյություն չունի»։

«Եվրոպան ավարտեց իր երկարատև արձակուրդը համաշխարհային պատմությունից։ Մենք կրկին հատել ենք մի դարաշրջանի շեմը, որը բացահայտորեն բնութագրվում է ուժի կիրառմամբ և մեծ տերությունների քաղաքականությամբ»,- փիլիսոփա Պետեր Սլոտերդեյկին է կանցլերը։

Նա Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումն անվանել է նախկին կանոնների վրա հիմնված աշխարհակարգի փլուզման գլխավոր նշանը։

«Առաջին հերթին՝ սա Ռուսաստանի բռնի ռևիզիոնիզմն է, նրա դաժան պատերազմն Ուկրաինայի դեմ։ Ամեն օր կատարվում են ռազմական հանցագործություններ։ Սա այս միտման ամենաակնառու դրսևորումն է»,- ասել է Ֆրիդրիխ Մերցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի