Լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մեղադրյալ Արտաշես Չիչոյանը նոր միջադեպի կենտրոնում է հայտնվել, բայց այս անգամ, ամենայն հավանականությամբ, ոչ թե մեղադրյալի, այլ տուժողի կարգավիճակով։ Դեկտեմբերի 5-ին Երևանի Դավիթ Բեկ փողոցում կրակոցներ են հնչել, որի հետևանքով, ըստ իրավապահների, Արտաշես Չիչոյանը ոտքի շրջանում վնասվածք է ստացել։ Միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի …

