Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը, հայտնում է Al Jazeera-ն։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանի իր պաշտոնակից Բադր բին Համադ ալ-Բուսաիդիի միջոցով կբանակցի ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային Իրանի պետական ​​հեռուստատեսությանը հայտնել է, որ բանակցություններն արդեն ընթանում են, երկու կողմերն էլ իրենց տեսակետները կիսում են միջնորդի՝ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդիի հետ։

Բաղային ասել է, որ քննարկումների հիմնական թեման միջուկային հարցերն են՝ հավելելով, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցություններ են տեղի ունեցել երեկ, և որ, ըստ տեղեկությունների, նմանատիպ քննարկումներ են տեղի ունենում նաև այսօր ԱՄՆ պատվիրակության և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի միջև։

Ավելի ուշ Արաղչին կմասնակցի ՄԱԿ-ում կայանալիք միջազգային հանդիպմանը և կներկայացնի Իրանի դիրքորոշումները։

Ըստ Իրանի ԱԳՆ ներկայացուցչի՝ բանակցություններն ու քննարկումները, ինչպես սպասվում է, կշարունակվեն մինչև կեսօր։

Այսօր առավոտյան ամերիկյան կողմը բանակցություններ է վարել Օմանի արտաքին գործերի նախարարի հետ, ամերիկյան կողմին են փոխանցվել Իրանի տեսակետները միջուկային հարցերի, պատժամիջոցների վերացման և ցանկացած փոխըմբռնման շրջանակի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի