84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեսի Ջեքսոնը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

84 տարեկանում մահացել է ԱՄՆ քաղաքացիական իրավունքների շարժման երկարամյա առաջնորդ, երկու անգամ նախագահի թեկնածու առաջադրված և աֆրոամերիկյան համայնքի խորհրդանիշ համարվող հոգևորական Ջեսի Ջեքսոնը, հայտնել է նրա ընտանիքը։

Ըստ France 24-ի՝ Ջեսի Ջեքսոնը եռակի կարիերա էր ստեղծել՝ քաղաքացիական իրավունքներ, լիբերալ միսիոներական աշխատանք և քաղաքական ակտիվիզմ: 1980-ականներին Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար նրա երկու առաջադրումները հիմք հանդիսացան երկու տասնամյակ անց Ամերիկայի առաջին սևամորթ նախագահի ընտրության համար։

Ջեքսոնի ընտանիքը հայտարարել է նրա մահվան մասին՝ ընդգծելով «նրա անսասան հավատն արդարության, հավասարության և սիրո նկատմամբ, որը ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց»։ 1960-ականներին Մարտին Լյութեր Քինգի մտերիմ գործընկերը՝ դինամիկ սևամորթ հռետոր և միջազգային վեճերում հաջողակ միջնորդը, երկարամյա բապտիստական ​​հոգևորականն ավելի քան վեց տասնամյակ ընդլայնել է աֆրոամերիկացիների ներկայությունն ազգային ասպարեզում։ Ջեքսոնը ներկա է եղել Միացյալ Նահանգներում ռասայական արդարադատության համար երկարատև պայքարի բազմաթիվ կարևոր պահերին։

Նա Քինգի հետ էր Մեմֆիսում 1968 թվականին, երբ քաղաքացիական իրավունքների պաշտպանը սպանվեց, բացահայտ լաց էր լինում ամբոխի մեջ, երբ Բարաք Օբաման նշում էր 2008 թվականի նախագահական հաղթանակը, և աջակցեց Ջորջ Ֆլոյդի ընտանիքին 2021 թվականին, երբ նախկին ոստիկանը դատապարտվեց անզեն սևամորթ տղամարդու սպանության համար։

Հենց Ջեքսոնի նախագահական մրցավազքն ու 1988 թվականի մի ելույթն էր, որ գրավեց շատ ամերիկացիների ուշադրությունը և ապահովեց, որ աֆրոամերիկյան հարցերը դառնան Դեմոկրատական ​​կուսակցության հարթակի հիմնարար թեմաները։

Ջեքսոնը 1984 թվականի դեմոկրատների ​​նախնական ընտրություններում զբաղեցրեց երրորդ տեղը՝ նախկին փոխնախագահ Ուոլթեր Մոնդեյլից և երկրորդ տեղը զբաղեցրած Գարի Հարթից հետո, ինչը նրան դարձրեց Օբամայից առաջ ամենահաջողակ սևամորթ նախագահի թեկնածուն։ Մոնդեյլն այդ տարվա ընտրություններում պարտվեց Ռոնալդ Ռեյգանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի