ՀՁՖ նախագահը մեդալների ակնկալիք ունի երևանյան ԵԱ-ում

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը խոսել է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության սպասելիքներից։

«Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներն ընթանում են լավ: Դժվարությունն արդեն հաղթահարել ենք, որը կապված է նախապատրաստական աշխատանքի հետ: Հավաքականը շարունակում է իր նորմալ նախապատրաստական աշխատանքները: Մեր ակնկալիքն է, որ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում մեդալներից անմասն չմնանք։

Ունենք միայն Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, եթե կարողանանք նմանատիպ մարզադպրոցներ ունենալ նաև Գյումրիում ու Վանաձորում, շատ լավ կլինի: Եվրոպայի առաջնության մասնակիցներից մեծ ակնկալիքներ ունենք նաև Գյումրիի մարզադպրոցի սաներից։

Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելով` մենք մեր ուրույն տեղը կունենանք Եվրոպական ֆեդերացիայի ընտանիքում: Սա նաև ոգեշնչող կլինի մեր երկրի համար»,- Արթուր Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է «Արմենպրես»-ը։

Հրաձգության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին։  Մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի առաջիկա օրերին։ ԵԱ-ում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։