TRIPP-ին Ռուսաստանի արձագանքը հետաքրքիր էր․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր արձագանք էր TRIPP-ին հենց Ռուսաստանի կողմից, որովհետև նախկինում, երբ մենք տեսնում էինք արևմտյան ներգրավվածության մեծացում տարածաշրջանում, մասնավորապես՝ Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը, արձագանքը շատ ավելի սուր էր, ավելի կոշտ էր ու ավելի կոպիտ էր»,- այս մասին Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովի ժամանակ նշեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Քաղաքագետն այս արձագանքը բացատրում է մի քանի գործոններով: Նախ՝ Ռուսաստանը դեռևս շարունակում է զգալի ներկայություն ունենալ Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանում, և խոսքն առաջին հերթին ենթակառուցվածքների վերահսկողության, առևտրի մասին է։

«Մենք նախորդ հարցի պատասխանելիս նշեցինք, օրինակ, փոխադարձության բացակայությունը. օրինակ այդ փոխադարձության բացակայությունը կարող է հնարավորություններ ստեղծել նույն Ռուսաստանի համար, որովհետև եթե մենք խոսում ենք Ադրբեջանի տարածքով, օրինակ, դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների մասին կամ Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների մասին, կարծես թե, ակնհայտ է, որ այդ գործառույթը իրականացնելու են հենց ռուսական ընկերությունները:

Երկրորդ կարևոր գործոնը այստեղ Ռուսաստանի մեկ այլ ռազմավարական նպատակն է՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից սկսած և իրականում ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած՝ Թուրքիայի հետ կայուն ցամաքային կապ ունենալը: Իհարկե, Մոսկվայում այդ կապն այլ կերպ էին պատկերացնում, այսինքն՝ նպատակային էր, որպեսզի հենց Ռուսաստանը վերահսկի այդ հաղորդակցությունը, բայց TRIPP-ի գործարկման պարագայում ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը հնարավորություն է ստանալու ունենալ այդ կապը:

Երրորդ գործոնը, կարծում եմ, հենց Թրամփի վարչակազմն է: Այստեղ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է ավելի պրագմատիկ, ավելի տրանզակցիոն հարաբերություններ կառուցել նոր վարչակազմի հետ, և արևմուտքի հետ դիմակայության այդ ավելի մեծ պատկերում Եվրամիությունն է դարձել գլխավոր գաղափարական և աշխարհաքաղաքական հակառակորդը, և նախագահ Թրամփի հետ փորձ է կատարում ավելի, ինչպես արդեն նշեցի, գործարքային հարաբերություններ կառուցել»,-նշեց նա:

Գրիգորյանի խոսքով՝ այս փուլում ռուսների համար շատ ավելի ցավոտ կլիներ, եթե Հայաստանը որոշում կայացներ լքել ԵԱՏՄ-ն, քան եթե վերջնական որոշում լիներ ՀԱՊԿ-ը լքելու վերաբերյալ: Քաղաքագետը կարծում է, որ 2 հեռանկարներն էլ իրատեսական չեն մոտ ապագայում:

«Ակնհայտ է, որ Ռուսասատանի կողմից ՀՀ-ում դիրքերը վերականգնելու ջանքեր լինելու են»,-նշեց նա։

Հայաստանը սառեցրել է իր անդամությունը ՀԱՊԿ-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։

«Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել է Փաշինյանը։ 

Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում է գտնվում ոչ ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Ռուսաստանի արձագանքը ՀՀ-ում  Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայմանը

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ ԵՄ առաքելությունն ունի «քաղաքական մոտիվներ» և փորձ է ուղղված Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն։

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր՝ «Հայաստանում Արևմուտքը ձգտում է ԵՄ դիտորդական առաքելության, իսկ իրականում՝ հետախուզական առաքելության միջոցով ամրապնդվել գետնի վրա։ Երազում է հանրապետությունում փոխարինել Ռուսաստանին»։

«[Արևմուտքը] Երևանին դրդում է խզել հարաբերություններն ասոցիացիաների հետ, որոնց մասնակցում է Ռուսաստանը: Սակայն ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, իսկ ԵՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության երաշխիքը»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։