Հայաստանից 2 եպիսկոպոս մեկնել է Ավստրիա

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Մայր Աթոռից 2 եպիսկոպոս մեկնել է Ավստրիա։ Փետրվարի 16-19-ը Սանկտ Փյոլթըն քաղաքում նրանք կմասնակցեն Եպիսկոպոսաց ժողովին (հավաքին)։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։

Նրանք են Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը և Դանիել Սրբազան Ֆընդկյանը։

Կաթողիկոսը եպիսկոպոսաց ժողովին չի մասնակցի

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն «բացակայելու արգելք» խափանման միջոցն է ընտրել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի համար։ Պատճառը հարուցված քրեական գործն է։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով:

Բացի կաթողիկոսից, ևս 6 եպիսկոպոսներ չեն մասնակցի Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին։ 

Ինչի մասին է հարուցված քրեական գործը

Ամեն ինչ սկսվեց հունվարի 10-ին, երբ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Սարոյանը հայց ներկայացրեց Մայր Աթոռի դեմ՝ պահանջելով իրեն վերականգնել պաշտոնում։ Դատարանը որոշեց՝ Սարոյանը պետք է վերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը: Բայց հունվարի 27-ին Մայր Աթոռը հայտարարություն տարածեց, որ Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակել, կաթողիկոսն էլ համաձայնել է։ Նախաքննական մարմինը կարծում է՝ այսպիսով դատական ակտի կատարումը խոչընդոտվել է։

Մայր Աթոռի դիրքորոշումը

Մայր Աթոռը անհիմն և անօրինական է որակում Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ գործողությունները՝ ընդգծելով՝ դրանք «կրում են ընդգծված քաղաքական բնույթ»։

«Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը։ Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը»,-ասված է հայտարարությունում։

Կիրակնօրյա պատարագից հետո լրագրողների հետ զրույցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշել էր՝ Եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է եպիսկոպոսաց հավաք։

Այսպիսով, ժողովին չեն մասնակցի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նիկոլ Փաշինյանը՝ Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովի մասին

Գործադիրի ղեկավարը փետրվարի 13-ին հայտարարել էր՝ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելն է․ «Ես դա թույլ չեմ տալու։ Հայաստանը չի պատրաստվում դիտորդի նման հետևել, հակազդեցություն է լինելու շատ կոշտ, բարերարների դիմակի տակ թաքնված Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքներն ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»։

Եվգենյա Համբարձումյան