Կաթողիկոսին մեղադրանք է առաջադրվել, արգելվել է ելքը երկրից. Զոհրաբյան. ՏԵՍՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է։

«Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել:

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:
Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում։ 6 եպիսկոպոսներ չեն մասնակցի Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին․  Քննչական կոմիտեն նրանց արգելել է լքել ՀՀ տարածքը։ Քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանը մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Ակտը վերաբերում է ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդին՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։