Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Լուրեր

14.07.2026 | 16:01
Իրանը հայտնում է Բանդար Աբբասում և Բուշերում պայթյունների ու հարվածների մասին
14.07.2026 | 15:55
Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին
14.07.2026 | 15:46
Կրեմլն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել
14.07.2026 | 15:38
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
14.07.2026 | 15:29
Ղրղզստանն արգելել է նավթի և նավթամթերքի արտահանումը ԵՏՄ երկրներ
14.07.2026 | 15:20
Բաքվում պահվող հայ գերու կյանքը վտանգված է՝ ահազանգում է փաստաբանը // Երևան-Մոսկվա չվերթի խափանում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 15:12
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» կնոջ մարմին է հայտնաբերվել
14.07.2026 | 15:02
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են թվայնացման և հանրային կառավարման ոլորտներում համագործակցության խորացումը
14.07.2026 | 14:50
Ուկրաինան և ԵՄ-ն անդամակցության բանակցությունների ևս մեկ կլաստեր են բացել
14.07.2026 | 14:42
Ռումինիա․ Էլինա Ավանեսյանը հաղթեց առաջին շրջանում
14.07.2026 | 14:37
Իրանի հետ լարվածության ֆոնին՝ Թրամփի վարչակազմն առանցքային հանդիպումներ կանցկացնի Իրաքի, Հորդանանի, Լիբանանի և Իսրայելի հետ
14.07.2026 | 14:16
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
14.07.2026 | 14:05
«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է, ԿԽՄԿ-ն տեսակցելու հնարավորություն չունի
14.07.2026 | 13:56
Հորմուզի նեղուցով անցնելիս նավը հրթիռային հարձակման է ենթարկվել
14.07.2026 | 13:47
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Բոլորը

«Էջմիածնի գանձերը մեզ հետ են եղել միշտ։ Եվ եթե Էջմիածնի գանձերը մենք կարող ենք Հայաստանից դուրս հանել, ուրեմն Հայաստանում պետություն չկա։ Չի կարող հսկել ո՛չ իր սահմանները, ո՛չ իր մաքսատները»,-այս մասին կիրակնօրյա պատարագից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետի արած հայտարարություններին։

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր՝ Ավստրիայում Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելն է․ «Ես դա թույլ չեմ տալու։ Հայաստանը չի պատրաստվում դիտորդի նման հետևել, հակազդեցություն է լինելու շատ կոշտ, բարերարների դիմակի տակ թաքնված` Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքներն ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»։

«Շատ լավ գիտեք պատմությունից, որ 1441-ից, երբ վերստին Մայր Աթոռը վերադարձավ Հայաստան, 700 տարի է՝ Հայաստանում է, և հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի։ Երբևէ Մայր Աթոռը, հայ հոգևորականը, և հատկապես Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանը չի լքի»,-նշել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նա անդրադարձել է նաև նախաձեռնված քրեական վարույթով Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքին, ինչի հետևանքով չի կարողանալու մեկնել Ավստրիա և մասնակցել Եպիսկոպոսական ժողովին։

«Եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները միևնույն է հավաքվելու են և քննարկելու են զանազան հարցեր՝ հուզող մեր եկեղեցուն, և հատկապես այսօրվա իրավիճակների հետ։ Որևէ մեկը չի կարող արգելք լինել մեր եպիսկոպոսներին որևէ տեղ հավաքվելու, և ոչ միայն հավաք, այլև Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ եպիսկոպոսաց ժողով անելու։ Այդ մտացածին, այդ ցնորամիտ բաները, որ եպիսկոպոսաց ժողով Հայաստանից դուրս չի կարող լինել, դրանք պարզապես օդի մեջ գցած խոսքեր են։ Եվ զարմանում եմ, որ ամեն անգամ, չգիտես ինչու, մի խումբ ապիկարներ ուզում են մեր ժողովրդին պարզապես տկարամիտի և հիմարի տեղ դնել։ Բայց մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է այդ ամենը»,-ասել է Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենը։

Հիշեցնենք՝ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի՝ Հայաստանից ելքի արգելքի որոշումը պայմանավորված է վերջինիս նկատմամբ հարուցված քրեական վարույթով, որի շրջանակներում որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

«Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում եւս 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտի կատարմանը խոչընդոտելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- հայտնել են Քննչական կոմիտեից։

Վերոնշյալ գործով 2026 թվականի հունվարի 31-ին ՔԿ-ն ևս մեկ հայտարարություն էր տարածել, որտեղ կրկին նշվում էր, որ Հայ Առաքելական եկեղեցու 7 հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում, նրանցից 6-ը եպիսկոպոսներ են։