Ովքեր են ՔՊ-ում ամենաՉսիրվածները. վարկանիշային քվեարկության առաջին փուլի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Բոլորը

Ներկուսակցական ընտրություններին մասնակցած ՔՊ պատվիրակներից 38-ը չի ցանկանում Նիկոլ Փաշինյանին տեսնել կառավարման երրորդ ժամկետում։ Երեք օր տևած քվարկությամբ իշխող ուժը ռեյտինգավորեց կուսակցական և անկուսակցական թեկնածուներին 2026-ի ընտրական ցուցակում ներառելու համար։ Ընտրություններին մասնակցել է 1028 կուսակցական, վավեր է եղել 932 քվեաթերթիկ։ Նրանցից 894-ն է Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել։ 38 կուսակցական է դեմ եղել Փաշինյանի առաջադրմանը։

Այնուհանդերձ, գործող վարչապետը վարկանիշով առաջատարն է իր ղեկավարած կուսակցությունում։ Երկրորդ տեղում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է՝ 780 քվեով։  Պապիկյանը ներկուսակցական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էր պաշտպանության ոլորտի ձեռքբերումները։

Երրորդ տեղը զբաղեցրել է Էկոնոմիկայի նախարար, նախկինում ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը՝ 765 քվեով, նրան հաջորդում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այս դասավորությունը, սակայն, փոփոխության է ենթարկվելու։ ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Factor TV-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց։

«Օրենքի պահանջի համաձայն՝ ցուցակը կբերվի ԸՕ-ի պահանջին համապատասխան տեքսի, կլրացվեն կանանց քվոտաները, դրան կհաջորդի շատ քվե ստացած առաջին 50 թեկնածուների երկրորդ փուլի քվեարկությունը»,- նշում է նա։

Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգի ուղեկցությամբ իր պարային ունակությունը ցուցադրած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ 13-րդ տեղից դիրքերը կբարելավի միանգամից 10 հորիզոնականով և 554 քվեով կզբաղեցնի ցուցակի երրորդ համարը՝ լինելով առաջին կին թեկնածուն։ Պապոյանն ու Միրզոյանը Ավանեսյանից հետո կլինեն ցուցակում, իսկ նրանց կհաջորդի պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Այս պահի ցուցանիշներով՝ ցուցակը շարունակվում է հետևյալ կերպ․ Վահագն Ալեքսանյան, Ռուբեն Ռուբինյան, Արուսյակ Ջուլհակյան, Արայիկ Հարությունյան, Հայկ Կոնջորյան, Հասմիկ Հակոբյան։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 13-րդն է լինելու։

ԱԺ նախագահին հաջորդում է վերջերս երաժշտական ձգտումներով հանրությանը ներկայացած աշխատանքի և սոցալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նրան հաջորդում են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

18-րդ համարն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է։ Նա ցուցակի առաջին անկուսակցականն է։ Ի դեպ, 50-յակի մեջ Գալյանը միակ անկուսակցականն է։ Մարտին տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցելու են միայն  շատ քվե ստացած հիսուն թեկնածուները։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով պատգամավոր դառնալու հայտ էր ներկայացրել 274 թեկնածու։ Թե նրանցից քանիսն է անկուսակցական, ՔՊ-ից այսօր պաշտոնապես չասացին։ Factor TV-ին հայտնի դարձավ, որ խոսքը 30-33 թեկնածուի մասին է։ Նրանք ընտրություններին մասնակցելու համար ՔՊ-ին վճարել են 1,5 մլն դրամ։ 30 թեկնածուի ընդհանուր վճարած գումարը կազմում է 45 մլն դրամ։ Եվս կես մլն դրամ էլ վճարել են կուսակցական թեկնածուները, ընդհանուր՝ 122 մլն դրամ։ Այս գործընթացով ՔՊ-ն իր բյուջե մուտքագրեց շուրջ 170 մլն դրամ։ Թեկնածուները, անկախ հավաքած քվեներից և վերջնական ցուցակ ընդգրկվել-չընդգրկվելուց, այս գումարը հետ չեն ստանալու։

Անդրադառնալով երկրորդ փուլի համար ձևավորված հիսունյակին և ՔՊ գործող պատգամավորներին՝ նշենք, որ երկրորդ փուլի մրցապայքարից դուրս է մնացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրան հաջորդ խորհրդարանում տեսնելու ցանկություն է հայտնել 225 ՔՊ-ական։ Գագիկ Մելքոնյանը, որն անկուսակցականի կարգավիճակին վերջերս էր հրաժեշտ տվել, նույնպես երկրորդ փուլ չի անցել։ Նրանց բախտին է արժանացել նաև հանձնաժողովի նախագահներից Վաղարշակ Հակոբյանը։ ՔՊ-ում, ըստ այս արդյունքների, բավարար ռեյտինգ չունի նաև արտաքին հարբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Ինքնատիպ լուսանկարով քարոզարշավի դուրս եկած Խանդանյանին 282 քվե է բաժին հասել։ Նիկոլ Փաշինյանի բոլոր թեզերն առանց քննարկման կիսող ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը ևս լավագույններից ցանկում չէ՝ 135 քվեով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան