Բաքվի Սաբունչի շրջանի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը 112 թեժ գծին զանգ է ստացել Բաքիխանով բնակավայրի մասնավոր տանը պայթյունի մասին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Շտապօգնության անձնակազմը մարմնի տարբեր մասերի այրվածքներով մեկ անձի հոսպիտալացրել է այրվածքաբանական կենտրոն, ևս մեկ անձ վնասվածքներով և այրվածքներով տեղափոխվել …

