ԱՄՆ-ը հերքել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կապել է Կիևի կողմից տարածքային զիջումների հետ

Լուրեր

29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Ուկրաինային հասկացրել է, որ Վաշինգտոնի անվտանգության երաշխիքները կախված են Կիևի կողմից խաղաղության պայմանագրին համաձայնությունից, որը կներառի Դոնբասը Ռուսաստանին հանձնելը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ ութ աղբյուրների։ Եթե Ուկրաինան համաձայնի զորքերը դուրս բերել Դոնբասից, Վաշինգտոնը, ըստ FT-ի երկու աղբյուրների, նաև նախնական պատրաստ է Ուկրաինային ավելի շատ զենք տրամադրել՝ խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերն ամրացնելու համար, գրում է Meduza-ն։

Ուկրաինացի ու եվրոպացի պաշտոնյաներն ԱՄՆ դիրքորոշումը որակել են որպես Կիևի վրա ճնշում գործադրելու փորձ: Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ը «կանգ է առնում ամեն անգամ, երբ խոսքը վերաբերում է անվտանգության երաշխիքների ստորագրմանը», և գնալով ավելի անհասկանալի է դառնում՝ արդյո՞ք Սպիտակ տունը պարտավորություններ կստանձնի։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ դիրքորոշմանը ծանոթ աղբյուրը պնդում է, որ Վաշինգտոնը «չի փորձում որևէ տարածքային զիջում պարտադրել Ուկրաինային»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքները կախված են երկու կողմերի կողմից խաղաղության պայմանագրին համաձայնվելուց, սակայն դրա բովանդակությունը «Ռուսաստանի և Ուկրաինայի որոշելիք հարցն է»։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ պահանջների մասին  տեղեկություններն անվանել է «բացարձակ սուտ»։ Նա ասել է, որ ԱՄՆ-ի միակ դերը խաղաղության գործընթացում «երկու կողմերին միավորելն է՝ համաձայնության հասնելու համար»։

«Ցավալի է, որ Financial Times-ը թույլ է տալիս չարամիտ գործիչներին անանուն ստել՝ խափանելու խաղաղության գործընթացը, որը գերազանց վիճակում է Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական եռակողմ հանդիպումից հետո»,- հավելել է նա։

Հունվարի 23-24-ը Աբու Դաբիում տեղի ունեցան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցություններ, որոնցում Սպիտակ տան ներկայացուցիչները հանդես եկան որպես միջնորդներ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև: Axios-ի աղբյուրների համաձայն՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են բոլոր վիճելի հարցերը, այդ թվում՝ Դոնբասը, և դրանք անցել են շատ լավ աշխատանքային մթնոլորտում և «մի պահ բոլորը գրեթե ընկերներ էին թվում»:

Հաջորդ օրը Վիլնյուս կատարած այցի ժամանակ Զելենսկին, պատասխանելով բանակցությունների վերաբերյալ հարցերին, ասել էր, որ Ուկրաինայի դիրքորոշումը տարածքների վերաբերյալ չի փոխվել, և բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն փոխզիջման: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ անվտանգության երաշխիքները 100%-ով պատրաստ են, և Կիևն այժմ սպասում է ստորագրման ամսաթվին և վայրին:

Եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա դարձյալ Աբու Դաբիում՝ փետրվարի 1-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի