Հնդկաստանն ու ԵՄ-ն ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Հնդկաստանն ու Եվրամիությունը ստորագրել են «նշանակալի» ազատ առևտրի համաձայնագիրը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այս մասին հայտարարել է հունվարի 27-ին «Հնդկաստանի էներգետիկայի շաբաթ»-ում իր ելույթի ժամանակ։ Մոդիի խոսքով՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 25%-ը և ընդհանուր համաշխարհային առևտրի մոտ մեկ երրորդը, կլրացնի Հնդկաստանի գործող համաձայնագրերը Միացյալ Թագավորության և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի հետ, գրում է The Insider-ը։

«Շնորհավորում եմ մեր գործընկերներին, որոնք ներգրավված են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեքստիլը, ոսկերչական իրերը, կաշին և կոշիկը: Այս գործարքը զգալի աջակցություն կցուցաբերի այս ոլորտներին»,- ասել է Հնդկաստանի վարչապետը:

Financial Times-ը հաղորդում է, որ գործարքը կնքվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ ԵՄ-ն հայտարարել է, որ գործարքը «կբացի շուկաները, կվերացնի խոչընդոտները և կամրապնդի մաքուր տեխնոլոգիաների, դեղագործության և կիսահաղորդիչների կարևորագույն մատակարարման շղթաները»։ Համաձայնագիրը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի և Հնդկաստանի կառավարության կողմից։

Անանուն եվրոպացի պաշտոնյան FT-ին ասել է, որ ԵՄ-ն ձգտում է «երկու կողմերից էլ  մաքսատուրքերի զգալի  կրճատումների»։

Հնդկաստանն այժմ 100% մաքսատուրքեր է սահմանում մի շարք կարևոր եվրոպական արտահանման ապրանքների վրա, ինչպիսիք են մեքենաները, ալկոհոլային խմիչքները և որոշ մսամթերք։ Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ Հնդկաստանի և ԵՄ-ի միջև առևտուրը 2024 թվականին կգերազանցի 120 միլիարդ եվրոն։ Հնդկաստանը ԵՄ է արտահանում արդյունաբերական սարքավորումներ, քիմիական նյութեր, գունավոր մետաղներ և տեքստիլ նյութեր։

Օգոստոսին Թրամփը 50 տոկոս մաքսատուրք սահմանեց հնդկական ապրանքների վրա, և այդ ժամանակից ի վեր Նյու Դելին փնտրում է այլընտրանքային շուկաներ իր արտահանման համար։ Այս ընթացքում Հնդկաստանը առևտրային համաձայնագրեր է կնքել Մեծ Բրիտանիայի, Օմանի և Նոր Զելանդիայի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի