«Հաջողակ Հնդկաստանն աշխարհը կայուն է դարձնում». ԵՄ ղեկավարները մասնակցել են Հնդկաստանի Հանրապետության օրվա շքերթին

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության առաջնորդները երկուշաբթի միացել են Հնդկաստանի Հանրապետության օրվա շքերթին՝ որպես պատվավոր հյուրեր, երկար սպասված առևտրային համաձայնագրի կնքումից մեկ օր առաջ: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մասնակցել են միջոցառմանը երեքշաբթի նախանշված ԵՄ-Հնդկաստան գագաթնաժողովից առաջ։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ հաջողակ Հնդկաստանը կենսական դեր է խաղում աշխարհն ավելի «կայուն, բարգավաճ և անվտանգ» դարձնելու գործում։ Տոնակատարություններին իր ներկայությունը «կյանքի պատիվ» անվանելով՝ ֆոն դեր Լեյենը միացել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային։ Նա իր դիտարկումները կիսվել է սոցիալական ցանցերում արված գրառմամբ՝ ընդգծելով Հնդկաստանի աճող համաշխարհային կարևորությունը։

«Հաջողակ Հնդկաստանն աշխարհը դարձնում է ավելի կայուն, բարգավաճ և անվտանգ։ Եվ մենք բոլորս շահում ենք դրանից»,- գրել է նա։

Ֆոն դեր Լեյենը եռօրյա այցով Հնդկաստանում է, որտեղ երեքշաբթի նախատեսված գագաթնաժողովի ընթացքում բանակցություններ է վարելու վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Կողմերը, ինչպես սպասվում է, կհայտարարեն երկար սպասված ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ըստ նրա՝ համաձայնագիրը Եվրոպային վաղ առավելություն կտա աշխարհի ամենաարագ զարգացող և ամենադինամիկ տնտեսություններից մեկում՝ համապատասխանեցնելով ԵՄ-ի ռազմավարությանը՝ խորացնելու համագործակցությունը զարգացող աճի կենտրոնների հետ։

Եվրամիությունն այժմ Հնդկաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է․ երկկողմ առևտրաշրջանառությունը 2023-24 ֆինանսական տարում կազմել է 135 միլիարդ դոլար։

Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2007 թվականին, դադարեցվել են 2013 թվականին,  իսկ 2022-ին՝ վերսկսվել։ Ըստ տեղեկությունների, Հնդկաստանը քննարկում է ԵՄ-ից ավտոմեքենաների ներմուծման տուրքերի կտրուկ կրճատման հարցը, մասնավորապես, մաքսատուրքերը 110 տոկոսից հասցնելու 40 տոկոսի։

Առաջարկի համաձայն՝ սահմանափակ թվով բարձրակարգ ներմուծված ավտոմեքենաների մաքսատուրքերը կնվազեցվեն անմիջապես, ապա աստիճանաբար կնվազեն ժամանակի ընթացքում, ինչը կհեշտացնի շուկա մուտքը այնպիսի եվրոպական ավտոարտադրողների համար, ինչպիսիք են Volkswagen-ը, Mercedes-Benz-ը և BMW-ն։