Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին տեսանկարահանել է լուսանի։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Այս արձանագրումը կարևոր փաստ է երկրում կենսաբազմազանության վերականգնման տեսանկյունից և վկայում է, որ Հայաստանի վայրի բնության էկոհամակարգերում տեղի են ունենում դրական փոփոխություններ։ Լուսանը (Lynx lynx) Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ գիշատիչ կենդանի է, որը հիմնականում բնակվում է լեռնային և …

