ՌԴ-ն երկու «Իսկանդեր» հրթիռով և 183 ԱԹՍ-ով հարվածել է Ուկրաինային. Կիևում վիրավորներ կան

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Ռուսական զորքերը փետրվարի լույս 5-ի գիշերը հարվածել են Ուկրաինային երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով և 183 անօդաչու թռչող սարքերով, չեզոքացվել է դրանցից 156-ը, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։

«Բալիստիկ հրթիռներով և 22 հարվածային անօդաչուներով խոցումներ են գրանցվել 16 վայրերում, ինչպես նաև խոցված անօդաչու թռչող սարքերի անկումներ յոթ վայրերում»,- ասվում է հայտարարության մեջ։

Կիևի Սոլոմենսկի շրջանում ռուսական հարձակման հետևանքով երկու կին վիրավորվել է։ Ոստիկանության տվյալներով՝ կոտրվել են չորս բազմահարկ շենքերի պատուհանները։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ կոտրվել են երկու տների պատուհանները, վնասվել են շենքերի ճակատային մասերը և մեքենաները։ Անօդաչու թռչող սարքի բեկորները նաև  ընկել են առևտրի կենտրոնի մոտ։

Շևչենկովսկի շրջանում անօդաչուի բեկորներն ընկել են չորս հարկանի գրասենյակային շենքի տանիքին, իսկ Օբոլոնսկի շրջանում՝ կայանատեղիում՝ մեքենաների հրդեհման պատճառ դառնալով։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել էԿրիվոյ Ռոգի շրջանում հարձակման մասին: Ոչ ոք չի տուժել: Պավլոգրադի շրջանում վնասվել է գիմնազիա:

Փետրվարի 4-ի երեկոյան Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ ռուսական ռազմական ուժերն ամբողջ օրը հարվածներ են հասցրել Զապորոժիեին և հարակից շրջանին: Հարձակումների հետևանքով Զապորոժիեի և Զապորոժիեի մարզի 53,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, սակայն առավոտյան այն վերականգնվել է ավելի քան 50,000 բաժանորդի համար:

Ըստ Ֆյոդորովի՝ Զապորոժիեի ջեռուցումն ամբողջությամբ ապահովվում է: Հարձակման պատճառով անջատված մի քանի կաթսայատներ աշխատում են պահեստային էլեկտրաէներգիայով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի