MLS-ի 1/8 եզրափակիչ երրորդ խաղում «Ինտեր Մայամին» 4։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Նեշվիլի» նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ։ Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել 38-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագը նաև գոլային փոխանցում է կատարել իր հայրենակից Տադեո Ալենդեին, որը ևս 2 գոլ է խփել այդ …

