Խոչընդոտվել է ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման կենտրոնի բնականոն աշխատանքը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Լուրեր

05.10.2026 | 15:02
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:22
Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահը կապվում է լաբորատորիայում սրվակի կոտրվելու հետ․ ՀՎԿԱԿ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից ներկայացված  հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ս.Ն.-ն և Դ.Խ.-ն՝ համապատասխանաբար 2025 թվականի դեկտեմբերի 17-ին և դեկտեմբերի 26-ին, հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով բարոյական նորմերի նկատմամբ, հնչեցնելով հայհոյանքներ, կատարել են խուլիգանություն՝ խոչընդոտելով ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի բնականոն աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն

«Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրության մեջ։