ՌԴ-ին տարօրինակ է թվում լսել հյուսիսից ՀՀ-ին ուղղված առասպելական սպառնալիքի մասին. Լավրովը՝ Ալեն Սիմոնյանին

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  Մոսկվայում բանակցություններ են անցկացնում։ Հանդիպման մեկնանրկին Լավրովը հայտարարել է, թե ՌԴ-ն պարբերաբար տարօրինակ հայտարարություններ է լսում Հայաստանի դեմ ուղղված «հյուսիսից հարձակումների» մասին։

«Մեզ համար որոշ չափով տարօրինակ է պարբերաբար լսել, որ Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվում են որոշ առասպելական հարձակումներ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից գոյության սպառնալիքի մասին հայտարարություններ»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանում, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում, ընդհանուր պատմությունը կասկածի տակ դնելու փորձերը նույնպես այս շարքում են։

«Դուք սկսում եք ձեր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ արտասահմանից ազդանշաններ են գալիս, որ ինչ-որ մեկը ծրագրում է միջամտել՝ հստակ նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնությանը, և երբ Երևանից կոչեր են արվում ԵՄ-ին՝ օգնել կանխել նման միջամտությունը, սա մեզ համար տարօրինակ է»,- հավելել է ռուսսաստանցի պաշտոնյան։

Ըստ նրա՝ Մոսկվան շահագրգռված է իր դաշնակից Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։

«Մենք ելնում ենք նրանից, որ վերջին տարիներին մեր շփումներն ամենաբարձր՝ քաղաքական և խորհրդարանական մակարդակներում զարգացել են կայուն և շատ ինտենսիվ։ Մենք հետաքրքրված ենք դրանով։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ռազմավարական գործընկերը։ Մենք տեսնում ենք, թե որքան դժվար է իրավիճակը Հարավային Կովկասում։ Ինչ վերաբերում է Եվրամիության մեր գործընկերներին, նրանք մշտապես երկրին ընտրության առաջ են դնում՝ կա՛մ մեզ հետ, կա՛մ նրանց հետ»,- ասել է Լավրովը։

Նա կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը՝ Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության հետ, սակայն Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը։

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են համագործակցության մեջ, հատկապես, Եվրամիությանն անդամակցության հիմքում։ Սա ձեր ընտրությունն է, և մենք այն լիովին կհարգենք»,- հայտարարել է Լավրովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի