Ինչ է թրաֆիքինգը, ինչպես արձագանքել դրան և ինչպես լուսաբանել դրանց դրսևորումները․ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի երևանյան գրասենյակի աջակցությամբ ՄԻՊ գրասենյակում այսօր լրագրողների, հանրային պաշտպանի գրասենյակի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների համար կազմակերպվել էր դասընթաց։ «Շատ եմ կարևորում ոչ միայն առանձին-առանձին խմբերով տարբեր հարցերի քննարկումները, այլ նաև հարցադրումների համատեղ քննարկումները, որովհետև համատեղ քննարկումների …

