Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։ «ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և տեսլականը՝ 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և դրա արդյունավետ …