Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ․ ՀՀ դատավորների միություն

Լուրեր

02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ դատավորների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Դատական օրենսգրքի փոփոխություններին։ Միության անդամները նշել են, որ օրենսգրքի փոփոխությունների խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումները։

«Դատավորների համայնքը Դատական օրենսգրքի փոփոխությունների վերջնական խմբագրության մասին փաստացի տեղեկացել է հիմնականում Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներից։

Օրենսգրքի` Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ նաև հանձնաժողով) վերաբերող փոփոխությունների քննարկվող նախագիծը պարունակում է դատավորների անկախության նկատմամբ ոտնձգության էական ռիսկեր Սահմանադրության և միջազգային լավագույն փորձի ստանդարտների տեսանկյունից և չի ապահովում Վենետիկի հանձնաժողովի (CDL-AD(2023)045 և CDL-AD(2024)031) կողմից սահմանված անկախության համար անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմների պահպանումը։

Այսպես`

1. Դատավորների անկախությունը՝ գերակա արժեք.

Վենետիկի հանձնաժողովը հստակ ու հետևողականորեն շեշտել է, որ դատական օրենսգրքի փոփոխությունների առաջնահերթ նպատակն է պաշտպանել դատական անկախությունը, իսկ «դատական կորպորատիվիզմի» վերաբերյալ ցանկացած ենթադրյալ մտահոգություն կամ պատճառաբանություն չի կարող գերակա լինել դատավորների անկախությունը պահպանող երաշխիքների նկատմամբ պետության ունեցած պոզիտիվ պարտականության համատեքստում:

Առաջարկվող փոփոխությունները թույլ են տալիս կարգապահական վարույթներ հարուցել միայն դատավոր չհանդիսացող անդամների մասնակցությամբ, ինչը հակասում է Հանձնաժողովի կողմից ավելի վաղ սահմանված՝ առաջարկվող ստանդարտներին և մեխանիզմներին, որոնք ապահովում են երկկողմ կամ միաժամանակյա մասնակցություն (դատավոր և ոչ դատավոր անդամներ) (venice.coe.int): Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման նման ցածր շեմի սահմանումն ու դրա կիրառումն ինքնին սահմանափակելու են վերջիններիս արտաքին անկախության երաշխիքները` ավելացնելով արտաքին ազդեցության միջամտության հնարավորությունները:

2. Արդարադատության նախարարի լիազորությունների պահպանման և Հանձնաժողովի ոչ դատավոր անդամների լիազորությունների ընդլայնման համատեղելիության հարցը.

Գործադիրի լիազորությունը կարգապահական վարույթներ հարուցելու մասին. Վենետիկի հանձնաժողովը դիտարկում է նախարարի լիազորությունը որպես անցումային և պայմանական, ընդունելի միայն այն դեպքում, երբ դատական համակարգի ներսում` հանձնաժողովում, չկան բավարար ներքին հակակշիռներ: Հետևաբար, այն պայմաններում, երբ Հանձնաժողովի կազմը փոփոխվում է ի նպաստ ոչ դատավոր անդամների` դատավորների ազդեցությունը կամ ներգրավվածությունը նվազեցնելու (<<դատավորների կորպորատիվիզմը>> չեզոքացնելու) նպատակով, ապա բալանսավորված մոտեցման դեպքում գործադիրի` կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությունը ևս պետք է բացառվի կամ սահմանափակվի. հակառակ դեպքում կխախտվի Սահմանադրության հաշվառմամբ` Վենետիկի հանձնաժողովի առաջարկած բալանսը` ի վնաս դատավորների անկախությանը:

3. Անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձության խնդիրը.

Դատավորների միությունը սահմանադրականության տեսանկյունից խիստ մտահոգիչ է համարում նաև ոչ դատավոր անդամների մասով օրենքին հետադարձություն տալը, ինչը վտանգում է իրավական որոշակիության սկզբունքը։ Առավել մտահոգիչ է այն, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթում այն ի սկզբանե նախատեսված չի եղել և այդ մոտեցումը ձևավորվել է հետագա քննարկումների արդյունքում։
Փաստացի, դատավորների ինքնակառավարման մարմնի` ընդհանուր ժողովի կողմից ընտրված ոչ դատավոր անդամները զրկվելու են իրենց օրինական ակնկալիքից. նրանց վրա կիրառվելու են այնպիսի սահմանափակումներ, որոնք նախատեսված չեն եղել ընտրության պահին, ինչը ևս խիստ խնդրահարույց է։

Հարկ է նշել նաև, որ փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումները, հետևաբար առաջարկում ենք նշված փաթեթի ընդունումը հետաձգել` ներգրավելով մասնագիտական լայն շրջանակների և/կամ դիմել Վենետիկի հանձնաժողովին վերջին խմբագրության մասին դիրքորոշում ստանալու համար:

Օրենքի ընդունման պայմաններում ցածր շեմի ու երաշխիքների բացակայությամբ հարուցված կարգապահական վարույթները խոցելի են լինելու օրինականության համատեքստում:

Դատավորների միությունը ձեռնարկելու է նաև միջոցներ միջազգային հեղինակավոր գործընկերների` այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը վերջին խմբագրության կապակցությամբ ստանալու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։