Ես մտադիր եմ քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել․ միայնակ փրկվել հնարավոր չէ․ Գագիկ Ծառուկյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին, նշելով, որ այն վերկուսակցական նախաձեռնություն է «երկիրն այս վիճակից դուրս բերելու և հետպատերազմյան վերականգնման գնալու միասնական նպատակով»։

«Ամիսներ առաջ հայտարարել եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկը, համոզված լինելով, որ պետությունները կորուստներից հետո վերականգնվում են ծրագրերի, գաղափարների, կամքի և երկրին նվիրված, ունակ մարդկանց համախմբման շնորհիվ։

Սա վերկուսակցական նախաձեռնություն է, մեր քաղաքացիների մասին և նրանց մասնակցությամբ կազմվող ծրագիր։ Այստեղ պիտի համախմբվեն մեր քաղաքացիների, ոլորտային լավագույն մասնագետների, գործիչների, հանրային դեմքերի, սրտացավ ու կարող մարդկանց գաղափարները՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու և հետպատերազմյան վերականգնման գնալու միասնական նպատակով։

Ձևաչափի մասին

«Առաջարկ Հայաստանին» գաղափարը Նոյյան տապանի պես մի բան է։ Միայնակ փրկվել հնարավոր չէ։ Ոչ մի անհատ, ոչ մի կուսակցություն, ոչ մի դաշինք միայնակ չի կարող մեծ արդյունքի հասնել։ Մեր խնդիրներն այնքան խորն են, վիճակը՝ այնքան բարդ, որ այլ մոտեցում է պետք։ Եթե ուզում ենք դուրս գալ այս վիճակից, գնալ հետպատերազմյան վերականգնման, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, բոլոր ոլորտներում ապահովել աճ, ունենալ բարեկեցիկ, բարգավաճ Հայաստան, ոտքի կանգնող հայկական աշխարհ, ապա պետք է ստեղծենք պետական, գիտական, մասնագիտական մտքի «նոյյան տապան», որտեղ կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի, որտեղ հարգի են գիտելիքը, սկզբունքները, մարդկային որակները և պատրաստակամությունը՝ թեկուզ անձնապես տուժել, բայց օգնել երկրին։

Ես մտադիր եմ իսկապես քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկները, գաղափարները, լուծումները, որտեղ ամեն մարդ կգտնի իր անելիքը, իր տեղը, երկրին օգուտ տալու իր ձևը։

Ինչպես Նոյը տեսավ փրկության և վերածննդի ճանապարհը, նույնը մենք պիտի փորձենք անել այսօր։

Ես անելու եմ այնպես, որ բոլոր ունակ մարդիկ, կամք, սկզբունքներ ունեցող, աշխատելու ցանկություն ունեցող գործիչներն ունենան իրենց կարևոր տեղն այն թիմում, որն ընտրությունների կգնա «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։

Խնդիրները շատ են, ծանր են, բայց մենք դրանց պիտի նայենք որպես փորձություն, որը մեզ այս կյանքում տրվել է հաղթահարման համար։ Եթե պիտի վախենանք մեր սեփական երկրի խնդիրները լուծելուց, ապա ո՞ւմ ենք դրանք թողնում։ Մենք կարող ենք և պարտավոր ենք դրանք լուծել։ Ուժերի համախմբումը, իրար լսելու ունակությունը, ներքին համերաշխությունը, կարող-ունակ մարդուն գնահատելու մեր վճռականությունը կբերեն լուրջ արդյունքների։ Ես ձևաչափը պատկերացնում են այդպես. անկախ իրավական լուծումից՝ այն պետք է լինի կարող անհատների «Նոյյան Տապան», որը սկիզբ կդնի նոր կյանքի, նոր հաջողությունների։

Նախընտրական ցուցակի մասին
Այսքան ժամանակ որևէ մեկն ինձ չի դիմել ցուցակում այս կամ այն տեղը զբաղեցնելու համար։ Ինձ համար սա շատ կարևոր է։ Ես իմ մեջ ունեի որոշում, որ ով էլ դիմեր նման հարցով՝ անկախ իր արժեքից, իր գիտելիքներից, ասելու էի՝ ցտեսություն, քեզ համար տեղ չկա։ Հիմա մանդատակռվի ժամանակը չէ։
Ես ուզում եմ ամենակարևոր սկզբունքն արձանագրենք.
-պաշտո´նը չի կարևոր, երկի´րն է կարևոր, մանդա´տը չի կարևոր, աշխատանքի արդյո´ւնքն է կարևոր։
Եվ հիմա հայտարարում եմ.
Պատրաստ եմ ստեղծելու հնարավորություններ՝ գիտելիք, սկզբունքներ, կամք, ունակություն, աշխատասիրություն ունեցող անհատների և միավորների համար։
Այս հայտարարությունն օրեր առաջ պաշտոնապես արել եմ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։ Ասել եմ՝ ձերն է ապագան, դուք եք երկրի տերը՝ ձեր փայլուն առաջարկներով, ձեր խանդավառությամբ, ձեր՝ երբեք չկոտրվելու վճռականությամբ. եկե´ք, կպեք գործին։
Նույնն այսօր ասում եմ լայն շրջանակներին։ Եթե ունեք ցանկություն, պատրաստակամություն՝ դժվար աշխատանքի, ընդունում եք «Առաջարկ Հայաստանին» ծրագրի գաղափարները, պատրաստ եք ձեր առաջարկներով և ներկայությամբ ուժեղացնելու այդ ծրագիրը, ապա ես պատրաստ եմ համատեղ աշխատանքի»,- ասված է հաղորդագրությունում։