Սահմանին մեր սահմանապահներն են, ՀՀ-ն ԵՏՄ անդամ է․ գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի. Գալուզինը՝ TRIPP-ի մասին

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան ու Ադրբեջան այցի կենտրոնական կետը Ռուսաստանն ու Իրանը շրջանցող ռազմավարական տրանսպորտային միջանցքի՝ TRIPP-ի առաջխաղացումն է։ Այս մասին գրում է ռուսական Իզվեստիան՝ նշելով, թե, միաժամանակ, Մոսկվան արդեն իսկ հետաքրքրություն է հայտնել նախագծին մասնակցելու հարցում։

Պարբերականի հետ զրույցում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է նախագծի հարցով խորհրդակցել Երևանի իր գործընկերների հետ։

Բացի այդ, Ռուսաստանի դիրքորոշումը տարածաշրջանի ենթակառուցվածքներում մնում է հիմնարար, ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկություն է, մինչև 2038 թվականն ունի Հայաստանի ամբողջ երկաթուղային ցանցը կառավարելու կոնցեսիոն պայմանագիր, իսկ գծերն իրենք համապատասխանում են ռուսական երկաթուղային չափորոշիչին։

«Տարածաշրջանում օգտագործվում է ռուսական երկաթուղային գիծը։ Մեր սահմանապահները տեղակայված են իրանա-հայկական սահմանին։ Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին։ Այս պայմաններում ակնհայտ է, որ գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի»,- հայտարարել է Գալուզինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի