Ինչո՞ւ վարչապետի 2024-ի հանձնարարականը չի կատարվել․ Հայկ Սարգսյանը՝ ՊԵԿ փոխնախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 12:07
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

««Խաղային գործունեության մասին» օրենքը Պետական եկամուտների կոմիտեի կողմից շրջանառության մեջ է դրվել դեռևս 2022 թվականին։ Ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2024-ի ամռանը, բայց մինչև դա, 2024-ի հունվարին, երբ քննարկվում էր Կառավարությունում, վարչապետը հստակ ասել է հետևյալը, որ այս պահից սկսած աշխատանք տարեք, որպեսզի 2025 թվականի հունվարի 1-ին, երբ խաղային գործունեության մասին օրենքը մտնի ուժի մեջ, մենք ունենանք օպերատոր։

Այսինքն՝ 24-ի հունվարին է դա ասել, ասել է՝ «մեկ տարի հետո ինձ չգաք ասեք, որ չի եղել օպերատորը, խնդիրներ կան մրցույթի հետ կապված և այլն»։ Ինչպես վարչապետն էր սպասում ու դրա մասին զգուշացնում էր, չունենք օպերատոր»,- այս մասին ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանին հարց ուղղեց պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Ի պատասխան Գևորգյանը նշեց՝ օրենքը ուժի մեջ չի մտել 2025 թվականի սկզբից, օրենքը ուժի մեջ կմտնի միայն այն պահից հետո, երբ կընտրվի օպերատոր։ Ըստ անցումային դրույթների նշված օրենքը ուժի մեջ է մտնում օպերատորի սահմանումից հետո։

«Օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են օպերատորի ընտրության ընթացակարգին, ուժի մեջ են մտնում համապատասխան կառավարության որոշումները ընդունելու պահից։ Կառավարության որոշումները համապատասխան ընթացակարգը սահմանելու ընդունվել են նախորդ տարի ամռանը, որից հետո ուժի մեջ են այն դրույթները, որոնցով կկատարվի ընտրության գործընթացը, և այդ տրամաբանությամբ էլ շարժվում ենք։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչու սահմանված ժամկետներից որոշակիորեն ավելի ուշ է լինում, ըստ էության, ես կարող եմ ասել, որ նման մասշտաբային պրոյեկտ, երբ 15 տարով մասնավոր գործընկերոջ հետ պայմանագիր ենք կնքում, մեր երկրի պատմության մեջ շատ չեն նման գնման գործընթացները»,- նշել է ՊԵԿ փոխնախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։