Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադն ապրում է Ռուբլյովկայում, իսկ նրա ընտանիքը վարում է «շքեղ և անպատժելի» կյանք։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով Ասադների ընտանիքի ընկերներին, հարազատներին և սիրիացի նախկին պաշտոնյաներին, փոխանցում է Current time-ը։ Ասադը Մոսկվա է փախել 2024 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ ընդդիմադիր խմբավորումները մտել էին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։ …

