ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող չորս առանձին քրեական վարույթների նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն 136 հզր 723 ՀՀ դրամը։ «Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

