ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին ՀՖՖ-ն Հայաստան-Պորտուգալիա խաղի հինգ տոմս է տրամադրել հյուսիսային տրիբունայում, որոնցից յուրաքանչյուրի արժեքը երեք հազար դրամ է եղել։ Այս տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։ Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում Հրաչյա Հակոբյանը լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձել էր Հայաստան-Պորտուգալիա խաղի հաշվին, քանի որ մարզադաշտում հետևել էր խաղին։ Factor.am-ն …