Transfermarkt-ը թարմացրել է Իտալիայի Ա սերիայում խաղացող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը կազմում է 3,5 միլիոն եվրո։ 36-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նվազել է 500 հազար եվրոյով։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի կարիերայի ամենաբարձր տրանսֆերային գինը եղել է 2016 թվականին՝ կազմելով 37 միլիոն եվրո։ Ա սերիայի ամենաթանկ …

