Firebird-ը և ԱՄՆ կառավարությունը հայտարարում են Հայաստանում 4 մլրդ դոլարի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մասին

Լուրեր

28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
Բոլորը

ԱՄՆ-ում գործող արհեստական ​​բանականության ամպային և ենթակառուցվածքային Firebird ընկերությունը հայտարարել է իր արհեստական բանականության գերհաշվարկային մեգանախագծի երկրորդ փուլի մասին, որն ԱՄՆ-ից արտահանման լիցենզիա և կարգավորող մարմինների հաստատումներ է ապահովում Հայաստան՝ լրացուցիչ 41,000 NVIDIA GB300 գրաֆիկական պրոցեսորների (GPU) վաճառքի և մատակարարման համար:

Նշվում է, որ ընդլայնված կլաստերը նշանավորում է կարևոր նվաճում, որը Հայաստանը դարձնում է աշխարհի հինգ խոշորագույն արհեստական ​​բանականության գրաֆիկական պրոցեսորների կլաստերներից մեկը, որտեղ 4 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը ներկայացնում է երկրի պատմության մեջ տեխնոլոգիական առումով ամենակարևոր կապիտալ ներդրումներից մեկը։

Այս մասին հայտարարվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ, որի մանրամասները բացահայտվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, NVIDIA-ի Omniverse և Simulation Technology-ի փոխնախագահ, Ռև Լիպարիտյանի և Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի ու Ալեքսանդր Եսայանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ուրախ եմ նշել, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կիսահաղորդիչների և արհեստական ​​բանականության ոլորտներում ստորագրված հուշագիրը կյանքի կկոչի Firebird-ի կողմից իրականացվող մեգանախագիծը՝ Հայաստանում արհեստական ​​բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու համար։ Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա մեզ ավելի զարգացնել և ամրապնդել հայկական և ամերիկյան ընկերությունների միջև փոխշահավետ գործընկերությունը»,- մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իր հերթին, նշել է. «Այսօր նշանավորվում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության նոր սկիզբ։ Վարչապետը հիշատակեց այս անհավանական տեխնոլոգիական գործարքը. Միացյալ Նահանգները հպարտությամբ հաստատեց այս հրաշալի տեխնիկական համաձայնագիրը NVIDIA-ի համար։ Սա նշանակում է նոր շուկաներ և նոր աշխատատեղեր՝ ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների, այնպես էլ Հայաստանի համար։ Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի մեծ մասում, դրանք հիմա մշակվելու են, և այդ չիպերն օգտագործող տվյալների կենտրոնները կառուցվելու են Հայաստանում՝ վարչապետի ղեկավարության շնորհիվ»։

Նշվում է, որ ԱՄՆ-ից վերջերս ստացված արտահանման լիցենզիան թույլատրում է NVIDIA-ի առաջադեմ սարքավորումների վաճառքն ու ներմուծումը Հայաստան՝ ամրապնդելով նախագծի լիարժեք համապատասխանությունը ԱՄՆ կարգավորող շրջանակներին և ընդգծելով նախաձեռնությանն աջակցող ինստիտուցիոնալ վստահության բարձր մակարդակը։

Երկրորդ փուլը հիմնված է Firebird-ի կողմից նախկինում հայտարարված առաջին փուլի վրա՝ 500 միլիոն դոլարի ներդրում, որը հիմք դրեց Հայաստանի առաջին բարձր արդյունավետությամբ արհեստական ​​բանականության հաշվողական կլաստերի ստեղծմանը: Երկու փուլերը միասին ներկայացնում են քայլ առ քայլ փոփոխություն Հայաստանի տեխնոլոգիական ենթակառուցվածքներում՝ հնարավորություն տալով հետազոտություններ անցկացնել կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության, տիեզերքի և հաջորդ սերնդի արհեստական ​​բանականության կիրառությունների ոլորտներում։

«Firebird-ն ընդլայնում է ԱՄՆ-ի արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների առաջատարությունը գլոբալ մակարդակով՝ համահունչ մեր տեսլականին՝ արհեստական ​​բանականությունը բոլորի օգտին հասանելի դարձնելու համար։ Այս նոր կլաստերը Հայաստանը դարձնում է գլոբալ գերհաշվարկային կենտրոն՝ ցույց տալով, թե ինչպես կարող են վստահելի ԱՄՆ ենթակառուցվածքները հզորացնել զարգացող տնտեսությունները։ Մենք շնորհակալ ենք ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարություններին՝ ամերիկյան տեխնոլոգիաներին գլոբալ մասշտաբով գործելու հնարավորություն ընձեռելու գործում նրանց գործընկերության համար»,- ասել է Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։

Firebird-ի մեգանախագծը նախատեսված է Հայաստանում կայուն, համաշխարհային մակարդակով մրցունակ տեխնոլոգիական էկոհամակարգ ստեղծելու համար, որը հիմնված է անվտանգ ենթակառուցվածքների, միջազգային գործընկերության և երկարաժամկետ տնտեսական արժեքի վրա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի