«Երբեմն ինձ թվում էր, թե այլևս տեղ չունեմ իմ սեփական տանը»․ Հենրիխ Մխիթարյանը՝ հավաքականից հեռանալու մասին

Լուրեր

27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
Բոլորը

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ինքնակենսագրական գրքում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշման մասին։

«Ոչ ոք չէր գիտակցում, որ դա կլինի իմ վերջին խաղը հավաքականում։ Ես ինքս որոշեցի դադար վերցնել, իսկ պաշտոնական հայտարարությունն արեցի միայն մի քանի ամիս անց։

Վերջին տարիներին ինձ լավ չէի զգում հավաքականում, կարծես իմ տեղում չէի, թեև գիտեի, որ դա հենց այն վայրն է, որտեղ պետք է լինեմ։ Թիմի ներսում և նրա շուրջ մթնոլորտը փոխվել էր։ Երբեմն ինձ թվում էր, թե այլևս տեղ չունեմ այնտեղ՝ իմ սեփական տանը։

Ես երբեք չեմ բղավել թիմակիցներիս վրա, երբեք նրանց մասին վատ բան չեմ ասել և երբեք հանդերձարանում անհարգալից վարք չեմ դրսևորել։

Իմ ընդունած յուրաքանչյուր որոշում, այդ թվում՝ ավագ լինելու տարիներին, ուղղված էր մեկ բանի՝ թիմի մակարդակը պահպանել ինչպես խաղային, այնպես էլ հոգեբանական առումով»,- գրել է 37-ամյա ֆուտբոլիստը։

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ 2007-2021 թթ. կիսապաշտպանն ազգային թիմի կազմում մասնակցել է 95 հանդիպման ու դարձել 32 գոլի հեղինակ։