Եթե չլիներ խաղաղության միջավայրը, նա չէր վերադառնա․ Փաշինյանը՝ Վագիֆ Խաչատրյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Բաքվում ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռներին և գերիների վերադարձի հնարավորությանը։

Վարչապետը դատավճիռները որակել է որպես «ցավալի և ծանր», սակայն նշել է, որ կոնֆլիկտն ունի իներցիա, որը հնարավոր չէ մեկ լծակով կանգնեցնել։ Ըստ նրա՝ գերիների վերադարձը հնարավոր է միայն խաղաղության պայմաններում․

«Խաղաղությունն է այն միջավայրը, որտեղ այդ հարցի լուծումը հնարավոր կդառնա։ Կոնֆլիկտի միջավայրում այդ խնդիրն անլուծելի է»։

Փաշինյանը որպես ապացույց բերել է Վագիֆ Խաչատրյանի վերադարձի դեպքը՝ նշելով, որ էմոցիոնալ ֆոնին զուսպ մնալը և աշխատանքային գործընթացը տվել են արդյունք․«Եթե չլիներ խաղաղության բարելավող միջավայրը, նա չէր վերադառնա՝ ոչ հիմա, ոչ տեսանելի ապագայում»։

Ամփոփելով Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպման տպավորությունները՝ վարչապետը հայտնել է, որ կողմերը շատ մոտ են խաղաղության հաստատմանը․ «Մենք արդեն շոշափում ենք էն գիծը, որից հետո խաղաղությունը այլևս անշրջելի է»։