Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը

Լուրեր

27.11.2026 | 20:34
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր ամպային հարթակը՝ Cloud One-ը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երեք աղբյուրի։ Վտանգի տակ կարող են հայտնվել զինվորականների մարտավարական, կադրային և նյութատեխնիկական ապահովման տվյալները, գրում է Current time-ը։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ներթափանցումը հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ՝ համակարգի արդիականացման աշխատանքների ընթացքում։ Reuters-ին չի հաջողվել պարզել, թե ով է կանգնած հարձակման հետևում և արդյո՞ք որևէ տեղեկություն է գողացվել։

Reuters-ին ուղղված հաղորդագրությունում ԱՄՆ ռազմաօդային ուժերը նշել են, որ «չեն մեկնաբանում կոնկրետ ցանցերի և համակարգերի անվտանգության վիճակը, խոցելիությունները կամ գործառնական վիճակը։ Մենք մշտապես ձեռնարկում ենք ողջամիտ միջոցներ՝ նախարարության (ռազմաօդային ուժերի) տեղեկատվությունը, համակարգերն ու առաջադրանքներ կատարելու կարողությունները պաշտպանելու համար»։

Գործակալության աղբյուրներից մեկի պնդմամբ՝ հաքերները ծրագրային ապահովման խոցելիության միջոցով մուտք են ստացել կառավարման վահանակ։ Նա այն համեմատել է ունիվերսալ հեռակառավարման վահանակի հետ։ Տեսականորեն նման հասանելիությունը թույլ է տալիս ստուգել ռազմական ինքնաթիռների պատրաստվածությունը կամ տեղափոխել պահեստամասեր։ Հայտնի չէ՝ արդյոք հաքերներն օգտվել են այդ հնարավորություններից։

Գործակալության երկու զրուցակիցներ, ինչպես նաև իրավիճակին ծանոթ չորրորդ անձը հայտնել են, որ դադարեցվել են ներքին հավելվածները Cloud One տեղափոխելու աշխատանքները։ Cloud One-ում արդեն գործող հավելվածների թարմացումները նույնպես արգելափակվել են, ինչի հետևանքով ռազմաօդային ուժերի անձնակազմը չի կարողացել տեղադրել անվտանգության շտկումները։ Դա տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ տեխնոլոգիական ոլորտում ի հայտ է եկել ծրագրային ապահովման լուրջ խոցելիությունների նոր ալիք։ Հինգերորդ աղբյուրը հայտնել է, որ որոշ օգտատերերի զրկել են ադմինիստրատորի իրավունքներից։

Երկու աղբյուրների տվյալներով՝ Cloud One-ը ԱՄՆ զինված ուժերի կողմից օգտագործվող խոշորագույն ամպային հարթակներից մեկն է։

Աղբյուրների տեղեկություններով՝ միջադեպից հետո զինվորականները դադարեցրել են հավելվածների տեղափոխումը հարթակ և արգելափակել արդեն գործող համակարգերի թարմացումները։ Որոշ օգտատերերի զրկել են ադմինիստրատորի իրավունքներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի