Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
Բոլորը

Նոր Սահմանադրության նախագծով ընդլայնվում է կուսակցության գործունեությունն արգելելու հիմքերը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ կուսակցության գործունեությունը կարող է արգելվել, եթե այն քարոզում է պետության անկախությունից հրաժարում, բռնություն կամ ազգային ու կրոնական ատելություն, ինչպես նաև՝ եթե ֆինանսավորում է օտարերկրյա աղբյուրից։

Գործող Սահմանադրությամբ՝ կասեցվում է միայն այն կուսակցությունների գործունեությունը, որոնք քարոզում կամ կիրառում են բռնություն սահմանադրական կարգը տապալելու նպատակով։

Ինչ սկզբունքներով ու գործիքակազմով է որոշվելու՝ արդյո՞ք որևէ կուսակցության հայտարարություն կամ գործունեություն քարոզում է անկախությունից հրաժարում, թե՝ ոչ։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տարբերակման մոտեցումն ունի։

«Դա շատ պարզ է։ Եթե կոչ ես անում, որ, օրինակ, ՀՀ-ն մտնի Ուրուգվայի կազմ, դա անկախությանը դեմ է, եթե կոչ ես անում Ուրուգվայի հետ սերտ համագործակցություն սկսել, դա հայտարարություն չես անում անկախության դեմ։ Գուցե հստակեցման կարիք կա, քննարկենք, բայց սա ողջունելի է»,- ասում է նա։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, մինչդեռ, կարծում է, որ նախագծով իշխանությանը հնարավորություն կտրվի անցանկալի ուժերի գործունեությունը սահմանափակել։ Նա, ընդհանուր առմամբ, նախագիծը գնահատում է որպես ժողովրդավարության և քաղաքացիների իրավունքների դեմ ուղղված փաստաթուղթ՝ մտահոգություն հայտնելով նաև լրատվամիջոցների նկատմամբ հնարավոր ճնշումների առնչությամբ։

«Այդ որակավորումը տվողը լինելու է իշխանությունը, ում վրա ինչ ուզեն՝ կփաթաթեն։ […] Ում գլխին ուզեն՝ կբերեն, մի բան կփաթաթեն։ Կասեն՝ դրսից են ֆինանսավորվում, և կսկսեն գաղտնալսելը»,- նշում է Մանուկյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն էլ նախագիծը համարում է ավտորիտար՝ պնդելով, որ իշխանությանը հակառակ կարծիք ունեցող քաղաքական ուժերը կարող են զրկվել քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից։ Նրա գնահատմամբ՝ Սահմանադրության նախագիծը նահանջ է եվրոպական ժողովրդավարական չափանիշներից։

«Այդ Սահմանադրությունն ավտորիտար պետությանը բնորոշ Սահմանադրություն է։ Բոլոր նրանք, ովքեր կունենան իշխանությանը հակառակ կարծիք, կզրկվեն քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից։ Այս նախագիծը նահանջ է եվրոպական պետությունների ցանկացած Սահմանադրությունից»,- կարծում է Հարությունյանը։

Նշենք, որ սա սահմանադրության նախագծի շուրջ իշխանության և ընդդիմության հիմնական տարաձայնությունը չէ։ Ընդդիմադիրներն ընդհանրապես են դեմ նախագծին՝ այն համարելով Ալիևի կողմից պարտադրված։ Իշխանությունն էլ հակադարձում է՝ եթե այն ընդունելի չլինի քաղաքացիների կողմից, ապա Փաշինյանը հրաժարական կներկայացնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան