Նորմալ է, որ տարբեր անձանց մեղադրանքներ են ներկայացվում․ փոխքաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
Բոլորը

«Նորմալ է, երբ ժամանակ առ ժամանակ տարբեր անձանց ներկայացվում են մեղադրանքներ, որովհետև պատմությունն ապացուցել է, որ չեն լինում հասարակություններ, որոնցում չեն կատարվում հանցագործություններ»,- այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան նշեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի մեղադրանքին։

«Աննորմալ է, երբ այդպիսի բաներ տոտալ չեն լինում։ Եվ սա չի նշանակում, որ ասում եմ պարոն Հարությունյանը ինչ-որ բան կատարել է կամ չի կատարել, բայց դուք ասում եք քրեական գործեր, մեղադրանքներ են լինում, ասում եմ՝ նորմալ է։ Ցանկացած ժողովրդավար երկրում, ցավոք սրտի, լինում են հանցագործություններ, որոնք առնվազն բերում են մեղադրանքներ ներկայացնելուն։ Բայց լինում են նաև անհիմն մեղադրանքներ, որոնք գուցե չարամտության արդյունք չեն, աշխատանքի որակի արդյունք են։ Պարոն Հարությունյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դա համարում է անհիմն»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։

Խոսելով տարեվերջյան պարգևավճարների մասին՝ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ չի հաշվել, թե որքան պարգևավճար է ստացել և հորդորեց տարեկան հայտարարագրից տեղեկանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան