Կրեմլը հաստատել է Ֆրանսիայի հետ տեխնիկական մակարդակով շփումների վերսկսումը

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլը հաստատել է Ելիսեյան պալատի հետ տեխնիկական շփումների վերսկսումը, որը, ցանկության և անհրաժեշտության դեպքում, կարող է օգնել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև արագ երկխոսության հաստատմանը, գրում է Ինտերֆաքսը։

«Իսկապես, շփումներ տեղի են ունեցել, մենք կարող ենք հաստատել դա, որը, ցանկության և անհրաժեշտության դեպքում, կարող է օգնել արագ երկխոսության հաստատմանը ամենաբարձր մակարդակով։ Մինչ այժմ մենք որևէ նշան չենք ստացել, որ նման ցանկություն գոյություն ունի։ Չնայած մենք նկատել ենք պարոն Մակրոնի հայտարարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին։ Մենք գնահատում ենք նման հայտարարությունները»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլի և Ելիսեյան պալատի միջև տեխնիկական շփումները վերսկսվել են։

Պեսկովը հիշեցրել է՝ Մոսկվան վաղուց հայտարարել է, որ «հարաբերությունները զրոյական վիճակի հասցնելն անտրամաբանական է, հակաարդյունավետ և վնասակար բոլոր կողմերի համար»։

«Ռուսաստանը միշտ եղել է երկխոսության պահպանման կողմնակից, որը, մեր կարծիքով և համոզմամբ, կարող է օգնել լուծել ամենահրատապ և բարդ խնդիրները։ Դրանք ինքնուրույն չեն լուծվի, և առճակատումը չի օգնի»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նա նաև նշել է, որ եվրոպական մայրաքաղաքները, բացառությամբ՝ Փարիզի, չեն ցուցաբերել Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու մտադրություն։

«Ինչ վերաբերում է եվրոպական մյուս մայրաքաղաքներին, ապա մինչ այժմ նման նախաձեռնություններ չեն եղել»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Եվրոպական մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մի քանի եվրոպացի գործընկերների առաջարկել է պատրաստվել Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսմանը:

«Կարևոր է Ռուսաստանի հետ եվրոպական շփումների վերսկսումը կառուցել՝ առանց միամիտ լինելու կամ ուկրաինացիների վրա ճնշում գործադրելու»,- ասել է նա։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ եթե եվրոպական երկրները չկարողանան նման շփումներ հաստատել Մոսկվայի հետ, նրանք, ըստ էության, այս աշխատանքը կհանձնարարեն մեկ այլ կողմի՝ Միացյալ Նահանգներին։ Մակրոնը շեշտել է Ռուսաստանի հետ երկխոսության կարևորությունը, քանի որ այն կմնա ԵՄ հարևան՝ «անկախ նրանից՝ դա մեզ դուր է գալիս, թե ոչ»։ Նա նաև հաստատել է, որ Ֆրանսիան վերականգնել է Ռուսաստանի հետ երկխոսության ուղիները «տեխնիկական մակարդակով»։

Հունվարի սկզբին Մակրոնը հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույց ունենալու ծրագրերի մասին: Նա France 2-ին ասել է, որ «աշխատանքներ են տարվում այս շփումը վերսկսելու ուղղությամբ, որը կկազմակերպվի առաջիկա շաբաթներին»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի