Մակրոնի բանագնացը Մոսկվայում ռուս պաշտոնյաների հետ է հանդիպել՝ Ուկրաինայում խաղաղության բանակցությունների համար

Լուրեր

28.10.2026 | 22:16
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարձրաստիճան դիվանագետը երեքշաբթի Մոսկվայում էր՝ ռուս պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտնել են հանդիպմանը ծանոթ դիվանագիտական ​​աղբյուրները, գրում է France 24-ը։

Էմանուել Բոնը, որը 2019 թվականից ղեկավարում է Մակրոնի վարչակազմի դիվանագիտական ​​բաժինը, հանդիպել է Կրեմլի պաշտոնյաների հետ։ Աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնել, բացի այն, որ նպատակն է երկխոսություն վարել հիմնական հարցերի, ամենակարևորը՝ Ուկրաինայում պատերազմի շուրջ։

Ֆրանսիայի նախագահականը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է բանակցությունների մասին տեղեկությունները, սակայն նշել է. «Ինչպես նախագահն ասաց երեկ՝ քննարկումները տեղի են ունենում տեխնիկական մակարդակով՝ լիակատար թափանցիկությամբ և նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու հիմնական եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցությամբ»։

Երկու դիվանագիտական ​​աղբյուրներ հայտնել են, որ դաշնակիցները տեղեկացվել են նախաձեռնության մասին, և որ Բոնը բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ավագ օգնական Յուրի Ուշակովի հետ։

Էմանուել Մակրոնը դեկտեմբերին հայտարարել էր, որ եվրոպացիները ստիպված կլինեն վերսկսել ուղիղ բանակցությունները Պուտինի հետ, եթե ԱՄՆ-ի գլխավորությամբ Ուկրաինայի խաղաղության համաձայնագրի կնքման վերջին ջանքերը ձախողվեն։ Եվրոպացի առաջնորդները, որոնք զգուշանում են Պուտինի ռազմական նկրտումներից, դժգոհում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից վարվող խաղաղության բանակցություններից իրենց դուրս մղելուց, փոխարենը ստիպված լինելով ամրապնդել Ուկրաինայի բանակցային դիրքերը կողքից։

Ֆրանսիայի նախագահը երեքշաբթի լրագրողներին ասել էր, որ ջանքեր են գործադրվում Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու համար։

«Այն նախապատրաստվում է, ուստի կան քննարկումներ, որոնք անցկացվում են տեխնիկական մակարդակով։ Կարևոր է, որ եվրոպացիները վերականգնեն իրենց սեփական քննարկման ուղիները»,- ասել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի