Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Օդեսայի նավահանգստում կալանավորել է Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող նավ։ Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության հայտարարության՝ այն «անօրինական կերպով տեղափոխում էր ուկրաինական գյուղատնտեսական արտադրանք ժամանակավորապես օկուպացված Ղրիմից», գրում է The Insider-ը։ Հատուկ ծառայության տվյալներով՝ բեռնատար նավի սեփականատերը ենթարկվում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պատժամիջոցներին, և «սահմանափակումները շրջանցելու համար նա …

