ՌԴ-ում պետական մեղադրողը միջնորդել է 23 տարվա ազատազրկման դատապարտել Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկիին, որը մեղադրվում է երկու հանցագործության մեջ: Քրեական գործով դատավարությունը մոտենում է ավարտին, Սվերդլովսկի մարզային դատարանում ավարտվում են եզրափակիչ ելույթները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը ատենակալների կողմից մեղավոր է ճանաչվել գործարարների սպանության և սպանության փորձի մեջ։ …

