ՌԴ Պետդուման ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս ԱԴԾ-ի պահանջով արգելափակել բջջային կապը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ՌԴ Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը պարտավորեցնում է բջջային օպերատորներին արգելափակել կապը Անվտանգության դաշնային ծառայության պահանջով։ Առաջին ընթերցմամբ ընդունված փաստաթղթում նշվում էր, որ ԱԴԾ-ն կարող է ուղարկել «հարցումներ» կապն արգելափակելու համար՝ «անվտանգության ի հայտ եկող սպառնալիքներից պաշտպանվելու համար», գրում է The Insider-ը։

Երկրորդ ընթերցմամբ, ըստ լրատվամիջոցների, «հարցում» բառը փոխարինվել է «պահանջով»։ Փաստաթղթի նոր տարբերակի համաձայն՝ օպերատորները պարտավոր են «կասեցնել կապի ծառայությունները Անվտանգության դաշնային ծառայության մարմիններից պահանջներ ստանալուց հետո՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում»։

Օրինագծի նոր տարբերակը Պետդումայի տվյալների բազայում հայտնվել է փետրվարի 13-ին։ «Անվտանգության սպառնալիքների» մասին հղումը որպես անվտանգության ուժերի գործողությունների պահանջ հանվել է փաստաթղթից՝ պաշտոնապես ընդլայնելով ուժայինների լիազորությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի